Թրամփը «վերջնական նախազգուշացում» է արել ՀԱՄԱՍ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վերջնական նախազգուշացում» է արել ՀԱՄԱՍ-ին՝ պահանջելով ազատ արձակել իսրայելցի բոլոր պատանդներին։
««Շալոմ Համաս» նշանակում է «Բարև և ցտեսություն», դուք կարող եք ընտրել: Ազատ արձակեք բոլոր պատանդներին հիմա, ոչ ուշ, և անմիջապես վերադարձրեք ձեր սպանած մարդկանց բոլոր մարմինները, հակառակ դեպքում ձեզ համար ամեն ինչ ավարտված է: Միայն հիվանդ և այլասերված մարդիկ են մարմիններ պահում, իսկ դուք հիվանդ եք և այլասերված»,- գրել է Թրամփը։
«Ես Իսրայելին ուղարկում եմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է գործն ավարտելու համար, և ՀԱՄԱՍ-ի ոչ մի անդամ ապահով չի լինի, քանի դեռ դուք չկատարեք այն, ինչ ասում եմ»,- ընդգծել է Թրամփը։
«Սա ձեր վերջին նախազգուշացումն է»,- գրել է ԱՄՆ ղեկավարը:
Թրամփը, անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը, գրել է, որ «այժմ ժամանակն է հեռանալ Գազայից, քանի դեռ հնարավորություն ունեք»:
«Դիմում եմ նաև Գազայի ժողովրդին: Ձեզ հիանալի ապագա է սպասվում, բայց եթե պատանդ եք պահում, ոչ։ Եթե դուք դա անեք, դուք ԴԻԱ՛Կ եք։ ԽԵԼԱՑԻ որոշում կայացրեք։ ՀԻՄԱ ԱԶԱՏԵՔ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ, ԱՅԼԱՊԵՍ ՀԵՏՈ ԴԺՈ՛ԽՔ ԿԼԻՆԻ։
ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ, ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱԽԱԳԱՀ»։