Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

 Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Հանրապետության Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: