Այո՛, չափազանց բարդ է, բայց․․․ Քոչարյանի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանին

Այո՛, չափազանց բարդ է, բայց․․․ Քոչարյանի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանին

Մենք պատրաստ ենք եղել հասնել իշխանափոխության։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

Նրա խոսքով՝ կոնկրետ ինքը քայլ է արել՝ ընտրություններին մասնակցելով, ինքը պատրաստ է եղել իշխանության գալու։ 

«Բայց ես իմացել եմ, որ իշխանության գալը պատիժ է, առաքելություն։ Պետք է իրավիճակը ճիշտ գնահատել, չափազանց բարդ է, և պետք է բոլոր ուժերը միավորել և պայքարով նոր դռներ բացել»,- ասաց նա՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը, որ ամեն ինչ շատ բարդ է և պետք է համախմբվել իշխանության շուրջ։

Ըստ Քոչարյանի՝ քանի որ իր մոտ չի ստացվել իշխանության գալ, այս ճգնաժամից դուրս գալու պատասխանատվությունը մնացել է այս իշխանության վրա։

«Իսկ միավորվել՝ երկիրը հանձնելու, կամ հերթական կապիտուլյացիայի համա՞ր․ դրա կարիքը չկա, կարծում եմ»,- ասաց Քոչարյանը։