Հայաստանի Մ-17 կանանց հավաքականը պարտվեց Լատվիային

Արմավիրում այսօր կայացավ ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման B լիգայի Լատվիա - Հայաստան հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Լատվիայի ընտրանին հաղթել է 2:0 հաշվով: Երկու գոլերն էլ խփել է Վուշկանեն։
Այդպիսով, Հայաստանի Մ-17 կանանց հավաքականը երկու պարտություն կրեց ընտրական փուլում, իր խմբում գրավեց վերջին տեղը և ավարտեց ելույթները։