Շատ փնթի գործ են արել․ քաղաքապետը՝ նոր կանգառասրահների մասին

Վարչական շրջանի հետ ուսումնասիրություններ ենք արել, թերություններ կան։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը՝ խոսելով հասարակական տրանսպորտի՝ նոր տեղադրված կանգառասրահների տեղադիրքերի մասին։ 

«Կան մի քանի կանգառասրահներ, որոնց տեղադիրքերը պետք է փոխվի, տեղադրող կազմակերպությանն էլ է զգուշացվել։ Երկու շաբաթվա ընթացքում կիրականացնենք»,-ասաց Հայկ Սարգսյանը։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց, որ վարչական ղեկավարին էլ է զգուշացրել, շատ փնթի գործ է արվել։ 

«Բառից բուն իմաստով փնթի գործ են արել»։

Հիշեցնենք, ավելի վաղ MediaHub-ը ևս անդրադարձել էր կանգառասրահների հետ կապված խնդիրներին ու քաղաքացիների դժգոհություններին:

Մանրամասները՝ տեսանյութում։