Մանրամասներ Արցախում ներքաղաքական ճգնաժամից
Արցախցի ակտիվիստ Տիգրան Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ ներկայացրեց Արցախում տիրող ներքաղաքական վիճակից։
Նա պատմեց, որ հանդիպումներ է ունեցել նախ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի, ապա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, իսկ վերջում պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։
Պետրոսյանի տպավորությամբ Արայիկ Հարությունյանը փորձում է հեռացնել գլխավոր դատախազին՝ նրան խոստանալով պետնախարարի պաշտոնը։
Բացի այդ, նա նշեց, որ Հարությունյանի հետ հանդիպումից հասկացել է, որ Ռուբեն Վարդանյանին հեռացնելու խնդիր կա, և այդ քայլն, ամենայն հավանականությամբ, շուտով կարվի։
Մանրամասները՝ տեսանյութում։