Այսօր Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան տարելիցն է

Այսօր գեներալ-մայոր, Արցախյան Ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան տարելիցն է: Այս մասին հայտնում է ԵԿՄ-ն։
«Հայրենասիրության վառ կերպարներից էր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, ով իր անցած ճանապարհով, իր իրականացրած մարտական գործողություններով ոգեշնչման մեծ աղբյուր է նոր սերնդի կրթման ու դաստիարակության համար:
Անգնահատելի է Արկադի Տեր-Թադեւոսյանի ավանդը մեր անկախ պետության, հայոց բանակաշինության գործում:
Արկադի Տեր-Թադեւոսյանը ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում, իր ուրույն դերակատարությունն է ունեցել Երկրապահ կամավորականների միության ստեղծման պատասխանատու աշխատանքներում: Նա լինելով
ԵԿՄ վարչության անդամ, նաեւ փոխնախագահ շարունակել է ծառայել հայրենիքին, հայ ժողովրդին:
Հավերժ փա՛ռք ու հիշատակ լեգենդար գեներալ,
Մեր խոնարհումը Քեզ, Կոմանդո՛ս»,- նշված է հաղորդագրությունում: