Ի՞նչ չի կարելի անել քթային արյունահոսության դեպքում․ ներկայացնում է մասնագետը

Ի՞նչ չի կարելի անել քթային արյունահոսության դեպքում․ ներկայացնում է մասնագետը

Քթային արյունահոսությունը բավական հաճախ հանդիպող խնդիր է, որը որպես կանոն չի համարվում որևէ լուրջ հիվանդության ախտանշան և առավել հաճախ պայմանավորված է լինում արտաքին գրգռիչի ազդեցությամբ։

Սովորաբար նման արյունահոսությունը չի առաջացնում լուրջ անհանգստություն, սակայն բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նախազգուշացնում է, որ խնդրի հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին ու բուժզննում անցնել։ Բացի այդ, մասնագետը հորդորում է զգոն լինել և չկրկնել այն սխալները, որոնք սովորաբար թույլ են տալիս մարդիկ տուժածին բուժօգնություն ցուցաբերելիս։

Մասնագետի խոսքով՝քթային արյունահոսությունը դադարեցնելու համար մարդկանց մոտ 90%-ը նույն սխալն է թույլ տալիս։ Նրանք սովորաբար տուժածի գլուխը բարձրացնում են ու հետ են տանում, ինչի պատճառով արյունը հոսում է դեպի քիթըմպան։ Սա կարող է ոչ միայն շատ տհաճ լինել, այլև վտանգավոր, քանի որ արյունը կարող է նաև գլխում կուտակվել։

Նման խնդիրներից խուսափելու համար բժիշկ Մյասնիկովը խորհուրդ է տալիս հակառակն անել։ Նրա խոսքով՝ հարկավոր է գլուխը կախել ու թույլ տալ, որ արյունը հոսի ու դուրս թափվի, գրում է medikforum.ru։