Բելգիայում կոչնչացնեն համավարակի սկզբից կուտակված դեղամիջոցները՝ միլիոնավոր դոլարների արժողությամբ

Դեղամիջոցներն ու բժշկական նշանակության պարագաները, այդ թվում թեստերն ու անձնական պաշտպանության միջոցները, ռազմավարական պահուստի մաս են կազմում: Շատերի կա՛մ ժամկետն է սպառվել, կա՛մ դա շուտով տեղի կունենա, հայտնում է RTBF հեռուստաալիքը:
Դեղամիջոցների մեծ մասը, սակայն, ինչպես պարզվել է, ցածր որակի է եղել: Դրանց ընդհանուր արժեքը գերազանցում է 69 մլն եվրոն: Երկրի իշխանությունները դա մեկնաբանում են նրանով, որ համավարակի սկզբում ստիպված են եղել օպերատիվ գնումներ կատարել, իսկ դեղերի շուկան «օպտիմալ չի գործել»:
Պարզվել է նաեւ, որ դեղերի մի մասը գնվել է չափազանց մեծ քանակով. շատերը չեն հասցրել օգտագործել, իսկ դեղերի մի մասն անհրաժեշտ չի եղել, քանի որ համավարակի ընթացքում բուժման մեթոդները փոխվել են: