Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը երրորդն է միջազգային առցանց մրցաշարում

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը երրորդն է միջազգային առցանց մրցաշարում

Հայազգի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաջող ելույթներ է ունեցել «Early Titled» առցանց մրցաշարում:

Սամվել Տեր-Սահակյանը, առցանց մրցաշարում 11 հնարավորից հավաքելով 9 միավոր, զբաղեցրեց է երրորդ տեղը: Առաջին հորիզոնականում ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է: Իսկ երկրորդ հորիզոնականում է Սերբիայից Ալեքսանդր Ինդիչը:

Մրցաշարին Հայաստանից մասնակցում էր նաև Արամ Հակոբյանը:

Սամվել Տեր-Սահակյանը կմասնակցի նաև առաջիկայում մեկնարկող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը կմեկնարկի մարտի 3-ին և կեզրափակվի մարտի 13-ին: Այն կկայանա Սերբիայի Վրնյաչկա քաղաքում: