- 20 կգ․ ինչպես նիհարել համեղ սնվելով և քաղցր ուտելով

Innery by Eco Group-ի հիմնադիր և սննդաբան Գայանե Շահխաթունուն վստահում են շատերը, քանի որ սննդաբանը հաճախորդների նկատմամբ ունի անհատական մոտեցում և, համեղ սնունդ ապահովելով, երաշխավորում է քաշի կորուստ: Tert.am Life-ը զրուցել է սննդաբանի հետ և ներկայացնում է հարցազրույցը:
-Ե՞րբ է հիմնադրվել ընկերությունը և ի՞նչ գործունեություն է այնտեղ ծավալվում:
- Արդեն երկար տարիներ է՝ ինչ զբաղվում եմ սննդի կառավարմամբ, կոնսուլտացիաներ, ծրագրեր, որտեղ մարդիկ սովորում էին՝ ինչպես համադրել սնունդը՝ տալով որոշակի խնդիրների լուծում, իսկ 2016 թվականից կա առաքումների ցանցը, որի շրջանակում մենք տրամադրում ենք բալանսավորած սնունդ:Մեր հաճախորդները օրական սնվում են 5-6 անգամ, այդ թվում՝ քաղցր ուտում, արդյունքում՝ հաջորդ իսկ օրը ունենում են քաշի կորուստ: 1 ամսվա ընթացքում միջինում ունենում են 5-7կգ քաշի կորուստ, իսկ քաշ կորցնելու գործընթացքը տեղի է ունենում առանց սթրեսի և ամենակարևորը՝ առանց վտանգելու առողջությունը:
-Ինչպիսի՞ն են Ձեր մոտեցումները և ինչպե՞ս եք աշխատում հաճախորդների հետ:
-Ես ևս ժամանակին անցել եմ այդ ուղին և ունեցել -20 կիլոգրամ՝ աշխատելով և ուսումնասիրելով ոլորտը, և ես հստակ հասկանում եմ՝ ինչ է պետք հաճախորդին, ինչպիսին են իր մոտեցումները, ես պարզապես չեմ ոգևորում այցելուին: Ես հասկանում եմ իր հույզերը, հոգեբանությունը, քանի որ ինքս անցել եմ այդ ուղին և երբեք այն անձնավորությունը, որը չի ունեցել ավելորդ քաշի խնդիր չի հասկանա՝ ինչ է դա, ինչպես է մարդ վերաբերվում ուտելիքին, ինչ խնդիրներ կան այդ ամենի հետևում թաքնված:
-Կմանրամասնեք՝ ինչ է սննդաբանի աշխատանքը:
-Իմ աշխատանքը ենթադրում է սննդային կառավարումներ, այսինքն, երբ մարդու օրգանիզմը թերանում է ինչ-որ հարցերում, մասնավորապես՝ պաթոլոգիական, արտաքին, և երբ մարդիկ ունենք սննդային միջամտությունների կարիք: Ես զբաղվում եմ հիմնականում դասակարգմամբ, բայց մեր ընկերությունը՝ Innery by ECO Group-ն ունի նաև բժիշկներ, որոնք նեղ մասնագիտական դրսևորումներ են կիրառում, եթե կա կարիքը: Սննդաբանը մեծ հաշվով պետք է բալանսավորի սնունդը՝ ելնելով անհատական պահանջներից, բայց դրա հետ սովորաբար զուգակցվում են առողջական խնդիրներ: Ընթացքում քաշն իջնելուն զուգահեռ մենք փորձում ենք փոփոխել սննդի տեսակը, իջեցնել կալորիաները և այդպես շարունակ: Մեր աշխատանքում շատ կարևոր է նաև հոգեբանությունը, քանի որ քո հաճախորդները մարդիկ են, որոնք անցել են բարդ ուղի և երկար ժամանակ չեն համակերպվել իրենց մարմնի հետ: Ես ոգեշնչում եմ հաճախորդներին, անհատապես աշխատում նրանց հետ՝ հասցնելով կետի, որտեղից մենք առաջ ենք շարժվում:
-Դուք ևս նշեցիք, որ այստեղ կա հոգեբանական կողմ և կցանկանամ խոսենք դեռահասների մոտ ծագող խնդիրների մասին, որոնք փորձում են անառողջ կերպով քաշ կորցնել:
-Այս պարագայում արդեն գործի են անցնում նեղ մասնագետները, քանի որ այստեղ արդեն ախտորոշվում են հիվանդություններ, ինչպիսիք են՝ անորեքսիան, բուլեմիան և իմ աշխատանքի հետ զուգընթաց նմանօրինակ դեպքերում աշխատում են նաև բժիշկներն ու հոգեբանները, որպեսզի ստանանք ցանկալի արդյունք:
-Ինչպիսի՞ն են միտումները և ի՞նչ պահանջարկ կա հաճախորդների կողմից, քանի որ այժմ նաև արդիական է «բոդիպոզիտիվ» ասվածը, և մարդիկ քարոզում են, որ պետք է ընդունել մարմինն այնպիսին, ինչպիսին կա:
-Սկսենք նրանից, որ ավելորդ քաշը միայն արտաքին տեսքի հարց չէ, քանի որ ավելորդ քաշ որևէ լուրջ առողջական խնդրի սկիզբ է, այդիսկ պատճառով ես դեմ եմ կարծեցյալ մարմնի ընկալման, եթե հնարավորություն կա ունենալ գեղեցիկ, հարմար և առողջ օրգանիզմ և մարմին: