Պարոն Քյարամ, ինչի՞ աշխատանքի չեք եկել․ զոհված զինծառայողի մայրը՝ Արգիշտի Քյարամյանին
Պարոն Քյարամ, էդքան անպարտաճանա՞չ ես, ամբողջ ազգը եկել, էստեղ է կանգնել, ինչի՞ աշխատանքի չեք եկել, մենք երեկվանից ձեր պատասխանին ենք սպասում, պատասխան չունե՞ս, թե պիտի հայրիկիդ հետ պայմանավորվես, ինքն էլ իր հայրիկի հետ պայմանավորվի, թե մեզ ինչ եք ասելու։ Այս մասին այսօր ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայր Լիդա Առուշանյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները երեկ հայտնեցին, որ 24-ժամյա նստացույց են սկսում ՔԿ-ի դիմաց։
Մանրամասները՝ տեսանյութում