ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և  հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Գորիս - Ստեփանակերտ երթուղով ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղեկցությունը։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։