Լավագույն հավաքականներից ենք, Օլիմպիական խաղերում լավ արդյունք ենք ունենալու. Ալեքսանյան
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ընթացքում հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը վեցերորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Ալեքսանյանն ասաց, որ իր բոլոր հաղթանակներն իրենց տեղն ունեն։
«Գիտեք, թե յուրաքանչյուր հաղթանակի համար ինչքան ենք աշխատել մարզիչների հետ միասին։ Շարունակելու ենք, մեր հավաքականն աշխարհում լավագույն հավաքականներից է, մարզիչները՝ լավագունն են, մենք ուժեղ թիմ ունենք ու ամեն ինչ անելու ենք, որ գալիք առաջնությանը լավ մասնակցենք և Օլիմպիական խաղերին մեր երկրի պատիվը բարձր պահենք»,- նշեց նա։
Ալեքսանյանը խոստովանեց՝ մրցակցությունը միշտ է ուժեղ, կար լուրջ պայքար։
Մանրամասները՝ տեսանյութում։