Արգիշտի Քյարամյանը նոր պաշտո՞ն կստանա

Արգիշտի Քյարամյանը նոր պաշտո՞ն կստանա

MediaHub-ի հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, թե ինչ պաշտոնի կնշանակի ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին:

Ըստ մեր աղբյուրի՝ Արգիշտի Քյարամյանը կնշանակվի Պետական վերահսկողության ծառայության ղեկավար:

Նշենք, որ ներկայումս Պետական վերահսկողության ծառայության պետն է Ռոմանոս Պետրոսյանը, որը ևս չի մնա առանց պաշտոն, եթե Փաշինյանը որոշի Քյարամյանին տանել այս կառույց: Մեզ ասացին, որ Պետրոսյանը, հավանաբար, կտեղափոխվի ՊԵԿ։

Հիշեցնենք, հետհեղափոխական Հայաստանում Քյարամյանը թերևս միակն է, որ այդքան շատ ու տարբեր պաշտոնների է նշանակվել: Այդպես՝

2020թ. մայիսի 4-ի ՀՀ վարչապետի որոշմամբ  նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

2020թ. մայիսի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։

2020թ. հունիսի 8-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

2020թ . դեկտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 12-ը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

2021թ. հուլիսի 12-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ։