Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին

Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին

MediaHub-ը կապ է հաստատել տարբեր կազմակերպությունների հետ, որոնք օգնում են ԼՂ-ից տարահանված արցախցիներին: Այդ կազմակերպություններն օգնում են սննդով, կացարան գտնելով, տրամադրելով տաք հագուստ, դեղորայք և հիգիենայի պարագաներ։

«Բռունցք 2020 ՀԿ» համագործակցում է կառավարության հետ։ Արցախցիներին տալիս են օթևան, 3 անգամյա սնունդ, հիգիենայի պարագաներ և սպիտակեղեն։

«Մենք համագործակցում ենք Արտաշատի համայնքապետարանի հետ։ Նրանք մեզ տրամադրել են սպորտդպրոցի դահլիճներից մեկը, որտեղ մենք տեղավորել ենք 115 մահճակալ։ Առաջին հերթին մարդկանց մենք ուղարկում ենք Արտաշատի համայնքապետարան, որտեղ մարդիկ պարտադիր պետք է հաշվառվեն։ Այս պահին մեզ մոտ շուրջ հարյուր մարդ կա, բայց, օրինակ, այսօր մի ընտանիքի կառավարությունը տուն է տրամադրել և նրանք դուրս են եկել։ Մեզ տարբեր երկրներից մարդիկ են օգնում, այս պահին մենք կարողանում ենք ապահովել շուրջ հարյուր անձի օթևան»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Բռունցք 2020 ՀԿ»-ի համահիմնադիր Արմեն Ախիյանը։

Մյուս կազմակերպությունը «Հայկական առաքելություն»-ն է, որն օգնում է արցախից տեղահանված ընտանիքներին տրամադրելով սնունդ, հիգիենայի պարագաներ և հագուստ տրամադրելով, ինչպես նաև՝ կացարանով։

«Մարդիկ իրենք գրում են մեր սոցիալական ցանցերի էջերին և մենք մեր հնարավորությունների սահմանում կազմակերպում ենք առավելագույն օգնությունը։ Մենք համագործակցում ենք ՏԻՄ մարմինների հետ։ Օրինակ, մեզ հետ կապ էին հաստատել Արենիից և հայտնել, որ այնտեղ կան արցախցիներ, ովքեր օգնության կարիք ունեն։ Մենք ուղևորվեցինք դեպի Արենի։ Բնակարանի հարցով միջնորդ ենք հանդիսացել, գտել ենք մարդկանց ովքեր պատրաստ են տրամադրել բնակարան կամ կացարան։ Մենք տրամադրում ենք հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ և ամեն անհրաժեշտ բան քաղաքացիների ինչպես նաև ընտանի կենդանիների համար։ Երեկ օգնել ենք 150 ընտանիքի, իսկ այսօր՝ ևս 20-ի»,- ասաց «Հայկական առաքելություն» հինադրամի տնօրեն Սիրանուշ Ասատրյանը։

Նշենք նաև, որ բացի կազմակերպություններից շատ գաղափարակիցներ ևս համախմբվում են և ինքնուրույն օգնում ընտանիքներին թե՛ սնունդով, թե՛ այլ պարագաներով։ Գաղափարակիցները հավաքվում են իրենց նշված հասցեում և կազմակերպում օգնության ընթացքը։ MediaHub-ը տեղեկացավ , որ գաղափարակիցներից ադրբեջանագետ Անժելա էլիբեգովային զանգում են արցախցիներ և ասում, որ քաղաքապետարանից են իրենց համարը տվել՝ ասելով, որ իրենք են օգնում տարահանվածներին, իսկ թե ու՞ր է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ հետաքրքիր է նաև Էլիբեգովային։

Հիշեցնենք, որ ժամը 16:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված 100 520 անձ։