Հենրիխ Մխիթարյանը «Ռոմային» օգնեց հաղթել

Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի հետնապահ «Սալերնիտանային»:
Առաջին խաղակեսն ավարտվեց հյուրերի առավելությամբ. 22-րդ րոպեին աչքի ընկավ սերբ Իվան Ռադովանովիչը: Տանտերերը հաշիվը հավասարեցրին միայն 81-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ փախարինման մտած Կառլես Պերեսը: Չորս րոպե անց անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգը երկրորդ անգամ գրավեց հյուրերի դարպասը, որն էլ կամային հաղթանակ բերեց «Ռոմային»` 2:1: Մեր ֆուտբոլիստն առանց փոփոխությանմ մասնակցեց ամբողջ խաղին:
Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը վաստակեց 57 միավոր և դարձյալ բարձրացավ 5-րդ հորիզոնական: Առաջնության հաջորդ` 33-րդ տուրում, «Ռոման» արտագնա խաղում կհանդիպի 3-րդ տեղում գտնվող «Նապոլիի» հետ: