Դպրոց՝ աղբանոցի կենտրոնում․ 182 սան այստեղ է սովորում

MediaHub.am-ի նկարահանող խումբն այսօր եղել է Աջափնյակ վարչական շրջանի թիվ 126 դպրոցի խաղահրապարակում, որն ամբողջությամբ աղբի մեջ է։

Թե ինչո՞ւ է դպրոցի տարածքն այս վիճակում․ մեզ հետ զրույցում ներկայացրել է հիմնական դպրոցի տնօրեն Հասմիկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ տարածքում այս վիճակի մեղավորները բնակիչներն են։ Իրենք ամեն շաբաթ մաքրում են դպրոցի խաղահրապարակը, բայց ոչինչ չի փոխվում, մարդիկ շարունակում են իրականացնել իրենց «սև գործը»։

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցի տարածքը մաքրելու պարտականությունը հենց դպրոցինն է։ Հասմիկ Սարգսյանը պնդում է՝ մաքրուհիներն ամեն շաբաթ կարգի են բերում խաղահրապարակը, ավելի հաճախ ուղղակի չեն հասցնում։ Խնդիրն ավելի է խորանում գարնանը, երբ երեխաները ֆիզկուլտուրայի դասերը դրսում են անցկացնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարե Գնունի