Լևոն Արոնյանը Masters մրցաշարի առաջատարն է՝ հաղթելով հոլանդացի շախմատիստին

Լևոն Արոնյանը Masters մրցաշարի առաջատարն է՝ հաղթելով հոլանդացի շախմատիստին

ԱՄՆ-ը ներկայացնող Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Դյուսելդորֆում անցկացվող WR Chess Masters մրցաշարի 5 տուրից հետո ամրապնդել է իր դիրքերը` գլխավորելով մրցաշարային աղյուսակը։

Արոնյանը 5-րդ տուրում սպիտակ խաղաքարերով մրցել է հոլանդացի Անիշ Գիրիի հետ և 48-րդ քայլում պարտության մատնել նրան։