Մարդիկ, ովքեր բռնվեն Tesla-ի դեմ սաբոտաժ անելիս, շատ լավ հնարավորություն կունենան մինչև 20 տարի բանտ նստել․ Թրամփ

«Մարդիկ, ովքեր բռնվեն Tesla-ի դեմ սաբոտաժ անելիս, շատ լավ հնարավորություն կունենան մինչև 20 տարի բանտ նստել, և դա ներառում է նրանց ֆինանսավորողներին: ՄԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 10-ին ԱՄՆ-ում ակտիվիստները սկսել էին Մոլոտովի կոկտեյլներ նետել ընկերության էլեկտրական մեքենաների վրա՝ «Tesla Takedown» կարգախոսով։