Փաշինյանը արդարության կողմնակիցն է, բայց մենք թիրախի տակ ենք ընկել․ «Մալաթիա» տոնավաճառի աշխատող

Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ ա  լինելու, շատ լավ ա լինելու։ Մենք հիմա պայքարում ենք, որ մեր աշխատատեղերը հետ բերենք։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի աշխատողներից մեկը։ 

«Ազգն ինձ երեք օր է քննադատում է «սիրելի» բառի համար, որ ասել եմ վարչապետի մասին։ Ես էլի եմ ասում՝ գիտեմ, որ Փաշինյանն արդարության կողմնակիցն է, բայց թե էստեղ ի՞նչ է կատարվում, մենակ Աստված գիտի, մենք ընկել ենք էս թիրախի տակ»,-ասաց նա։ 

Աշխատակցի խոսքով՝ իրենց պահանջը լսելն է։ «Մենք աշատելու ենք միասին մեր թերությունները կշտկենք։ Թունելի վերջում միշտ էլ լույս կա»։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականի  հոկտեմբերին  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Մալաթիա» տոնավաճառում  17 խախտում է արձանագրել։ Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հայտնել էր, որ խախտումներից 12-ը վերացվել է։

Ընդգծեցնք, որ բոլոր խախտումները հրդեհային անվտանգությանն են վերաբերում։ 

Մանրամասները՝ տեսանյութում: