Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդել են Սանտյագո Բերնաբեուի վերակառուցման վրա

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները առաջացնում են շինանյութերի պակաս, որոնք անհրաժեշտ են Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցման աշխատանքները շարունակելու համար, որը պատկանում է Մադրիդի «Ռեալին», հայտնում է Super Deporte-ը։
Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող մարզադաշտը վերակառուցման փուլում է, որպեսզի դառնա բազմաֆունկցիոնալ կենտրոն, որը բաց է տարվա ամեն օր այլ մարզական միջոցառումների, երաժշտական համերգների, տոնավաճառների և համաժողովների համար:
Դրա համար «Ռեալը» հիմնականում օգտագործում է չժանգոտվող պողպատից թիթեղներ: Աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ նյութերը գալիս են Ռուսաստանից, և այս երկրի դեմ պատժամիջոցները լրջորեն խաթարում են մատակարարումները։
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն կարծում է, որ նա չի կարողանա գործարկել իր նախագիծը նախատեսված ժամանակում՝ շարունակական աշխատանքային խնդիրների պատճառով։