Բժիշկը մահացու աղանդեր է անվանել. այն վաճառվում է ամենուր

Աղանդերը չեն համարվում ամենաառողջ ուտեստները, քանի որ դրանք հաճախ պարունակում են մեծ քանակությամբ ճարպեր և շաքար, որոնց ավելցուկը հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների։
Այնուամենայնիվ, շատ մարդիկ չեն կարող մեկ օր ապրել առանց քաղցրավենիքի, սակայն որոշ աղանդերի ամենօրյա օգտագործումը կարող է ճակատագրական լինել, զգուշացրել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
«Moscow Speaks» ռադիոկայանի եթերում մասնագետն ասել է, որ սիրտ-անոթային հիվանդություններով, շաքարային դիաբետով և գիրության հակում ունեցող մարդկանց համար ամենավտանգավոր աղանդերը ռոմով կեքսն է։ Այս ապրանքը շատ բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, քանի որ այն պատրաստված է բարձրակարգ ալյուրից և թաթախված շաքարի օշարակով:
Ռոմով կեքսի մեջ այնքան շատ շաքար կա, որ այս քաղցր խմորեղենը կարող է առաջացնել սրտի կաթված, ինսուլտ կամ աթերոսկլերոզ: Նույնիսկ առողջ մարդուն դժվար կլինի օգտագործել միայն մեկ աղանդերի մեջ առկա շաքարի քանակը, ավելացրել է Ելենա Սոլոմատինան։
Դիետոլոգը նշել է, որ ընդունելի նորմա է ամսական մեկ ռոմով կեքս, շատ վտանգավոր է այս աղանդերի հաճախակի օգտագործումը։