«Բակ չիջածները» ընդդիմությանը սպառնում են ոստիկանությունով

ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը կոչ է արել պետական գերատեսչություններ մտնող ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կիրառել անհրաժեշտ միջոցներ: Ողջ կյանքում արևմտյան տարբեր կազմակերպություններում աշխատած (ՔՊ-ում տեղ գտնելու համար այդ հանգամանքը կարևոր է), հավանաբար «բակ չիջած» Սարգիս Խանդանյանը կոչ է անում հատուկ միջոցներ կիրառել ընդդիմության նկատմամբ: Խանդանյանի դեմքից երևում է, որ եթե նրա նկատմամբ կիրառեն հատուկ միջոցներ, ապա նա կպատսպարվի տանն ու այլևս փողոց չի իջնի: «Բակ չիջածները», պատսպարվելով ոստիկանության թիկունքում, ցանկանում են զսպել համաժողովրդական պայքարը:
Միթե արևմտյան կազմակերպություններում Խանդանյանին սովորացրել են ոստիկանական բիրտ մեթոդներով ՀՀ քաղաքացիների խաղաղ ակցիաները ցրելը: ՔՊ-ում տեղ են գտել իրոք «յուրահատուկ» կադրեր: Իշխանափոխությունից հետո Խանդանյանը կրկին վերադառնալու է որևէ ՀԿ, քանի որ միայն Փաշինյանին են պետք նմանատիպ կադրեր:
Վահրամ Բագրատյան