Քենդալ Ջեններն առանց ներքնազգետի՝ թափանցիկ զգեստով (լուսանկար)

Քենդալ Ջեններն  առանց ներքնազգետի՝ թափանցիկ զգեստով (լուսանկար)

Մոդել Քենդալ Ջեները Նյու Յորքի What Goes Around Comes Around վինտաժ խանութում ներկա է եղել հանգուցյալ մոդելավորող Կարլ Լագերֆելդի հետահայաց ցուցադրությանը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

27-ամյա Քենդալ Ջեները միջոցառմանը ներկայացել է Alexander Vauthier-ից մինչև հատակ հասնող Klein կապույտ զգեստով՝ անթև և ծայրին փետուրներով: Պատրաստված է կիսաթափանցիկ գործվածքից, այն համապատասխանում է մոդելի կազմվածքին:

Քենդալը զգեստի տակ ներքնազգեստ չի կրել և տեսքը լրացրել է համապատասխան կլաչ պայուսակով։

Երեկոյի հյուրերի թվում են եղել նաև Քեյթ Մոսը, Հելենա Քրիստենսենը, Ռիտա Օրան և Թայկա Վայտիտին։