ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին

Մարտի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին:

Հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը: Կարևորվել է տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը:

Քննարկվել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային այլ հարցեր: