Չինաստանն ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի պատճառով դադարեցրել է հազվագյուտ հողային մետաղների արտահանումը

Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմի ֆոնին Չինաստանը դադարեցրել է որոշ հազվագյուտ հողային մետաղների արտահանումը, որոնք կարևոր նշանակություն ունեն համաշխարհային ավտոմոբիլային և օդատիեզերական արդյունաբերության համար, գրել է «The New York Times»-ը։
«Չինաստանը դադարեցրել է մի շարք կարևոր օգտակար հանածոների և մագնիսների արտահանումը` սպառնալով դադարեցնել բաղադրիչների մատակարարումները, որոնք անհրաժեշտ են ավտոարտադրողներին, օդատիեզերական ընկերություններին, կիսահաղորդիչ արտադրողներին և պաշտպանական կապալառուներին ամբողջ աշխարհում»,- գրել է թերթը:
Բեռնափոխադրումները դադարեցվել են չինական շատ նավահանգիստներում, մինչ Պեկինը նոր կարգավորիչ համակարգ է մշակում։
Ըստ թերթի՝ դա կարող է «մշտապես դադարեցնել մատակարարումները որոշ ընկերությունների, այդ թվում՝ ամերիկյան ռազմական կապալառուների»։