ՀՀ ԱԳՆ-ն՝ Խարկովում հայ զինծառայողին կալանավորելու մասին

Ուկրաինայի ուժայինների կողմից Խարկովում հայ զինծառայողին կալանավորելու մասին գրառումները ապատեղեկատվություն է:
Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հերքել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Դա կատարյալ ապատեղեկատվություն է»,- պատասխանել է նա:
Նշենք, որ այսօր սոցիալական ցանցերում տարածվել է լուսանկար և մեկնաբանվել, որ Խարկովում է ձերբակալվել տղամարդը, ում մոտից, իբր գտնվել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինգրքույկը։