Կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում․ Նիկոլ Փաշինյան
Որ տենց նայենքէ թմրամիջոցների դեմ շրջանառության պայքարի ամենաարդյունավետ մեթոդն էլ ա հայրենասիրություն․ MediaHub-ի հաղորդմամբ, այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Փաշինյանը թմրամիջոցներից անցում կատարեց հայրենասիրությանը, և բանակի հաշվին հարստացողներին հիշեց։
«Ովքեր են այն մարդիկ, որ թմրանյութ են ներկրում Հայաստան, վաճառում, տարածում, հյուրասիրում։ Մեր իրականության մեջ շատ ենք մաշացրել հայրենասիրություն բառը։ Ով ինչ անում ա՝ հայրենասիրություն, բան։ Ոչ մեկ չի վեր կենում ու ասում՝ ես հայրենասեր չեմ։ Կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում։ Հայաստանի կոռուպցիան բացատրվում է նրանով, թե որ բանակ ենք պահում, չգիտեմ՝ առաջնագիծ, զենք-զինամթերք, տեսանք ինչ ա լինում։ Եկեք հասկանանք՝ հայրենասիրության ինչ բանաձեւա ներդրված մեր գիտակցության մեջ։ Հայրենասիրության այն բանաձեւերը, որ ներդրված են մեր գիտակցության մեջ, հակառակի մասին են»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: