Նոր տարին փող և սեր կբերի. Գլոբան հայտնել է, թե ում 2024 թվականը հաջողություն կբերի

Աստղաբանության փորձագետ Թամարա Գլոբան պատմել է, թե ում համար 2024 թվականը գլխապտույտ հաջողության կվերածվի։ Խոսքը Կշեռքի նշանի տակ ծնված մարդկանց մասին է։
«Իսկ ամենաերջանիկ շրջանը տեղի կունենա հաջորդ տարվա գարնանը։ Փողը կգա, սերը նույնպես կհայտնվի հորիզոնում»,- ասաց նա։
Այս նշանի ներկայացուցիչների համար ամենակարեւորը ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանելն է, ամեն ինչ անպայման կստացվի․ գրում է teleprogramma-ն։
Հիշեցնենք, որ հաջորդ տարի խորհրդանիշը լինելու է Կանաչ Փայտե Վիշապը։