Ալիևի ռեժիմի ռասիստական և ցեղասպան էությունը արտացոլվում է Միլի մեջլիսի հայկական սփյուռքի մասին ձևակերպմամբ․ Բալայան

«Հայկական սփյուռքը վաղուց Եվրոպայի քաղցկեղային ուռուցք է», - Ադրբեջանի Միլլի մեջլիսի ձևակերպումն արտացոլում է Ալիևի ռեժիմի ռասիստական և ցեղասպան էությունը՝ բացահայտորեն խախտելով Արդարադատության միջազգային դատարանի՝ 7.12.2021 հրամանը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի մեծ դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։
«Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»,- գրել է դեսպանը։