ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպել է Արցախի ԱԺ պատգամավորների հետ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպել է Արցախի ԱԺ պատգամավորների հետ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և նույն խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բալայանի, Գեղամ Ստեփանյանի, Դավիթ Մելքումյանի և Կարեն Հովհաննիսյանի հետ: Հայկական երկու պետությունների օրենսդիր մարմինների ներկայացուցիչները համատեղ քննարկման ընթացքում անդրադարձել են Արցախի հումանիտար աղետին, դրա հակազդմանն ուղղված հնարավորություններին, մեր հայրենակիցների նկատմամբ սահմանամերձ բնակավայրերում հոգեբանական ահաբեկման դեպքերին, ինչպես նաև՝ հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներին: Պատգամավորների միջև ձեռբերված պայմանավորվածության համաձայն՝ արցախյան հիմնահարցին վերաբերող կարգավորումների շուրջ քննարկումները կլինեն շարունակական: