Ադրբեջանցիները ձի ու խոշոր եղջերավոր կենդանիներ են գողացել արցախցիներից

Ադրբեջանցիները ձի ու խոշոր եղջերավոր կենդանիներ են գողացել արցախցիներից

Ադրբեջանցիները ձի ու խոշոր եղջերավոր կենդանիներ են գողացել արցախցիներից, հաղորդում են Արցախի քննչական կոմիտեից:

«Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ սեպտեմբերի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի վարչական տարածքի բլրի վրա տեղակայված ադրբեջանական հենակետում գտնվող ադրբեջանցիների կողմից մոտ 150 մետր հեռավորությամբ գտնվող նույն համայնքի տարածք իջնելու և համայնքի բնակիչներին պատկանող ընդհանուր՝ 2.025.000 ՀՀ դրամ գումարի 4 գլուխ խոշոր եղջերավոր և 1 գլուխ ձի գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ  ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է»,-նշվում է Արցախի ՔԿ հաղորդագրությունում: