Ավանեսյանը տեսակցել է Գյումրում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժածներին

Ավանեսյանը տեսակցել է Գյումրում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժածներին

Վթարից տուժածներին տեսակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, այդ մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ 

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս տուժածը տեղափոխվել է բաժանմունք:

Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Նա տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում: