«Ապարանյան ձմեռ» փառատոն. անմոռանալի զգացողություններ, էքստրեմալ պահեր և վառ տպավորություններ (լուսանկարներ)

«Ապարանյան ձմեռ» փառատոն. անմոռանալի զգացողություններ, էքստրեմալ պահեր և վառ տպավորություններ (լուսանկարներ)

Կայացավ Ապարանի համայնքապետարանի կազմակերպած «Ապարանյան ձմեռ» փառատոնը, որին մասնակցում էր նաև Mediahub.am-ը: Փառատոնն անցկացվեց Ապարան քաղաքից 2 կմ հեռավորության վրա գտնվող 2050-2200մ բարձրություն ունեցող Խաչասարի հատվածում՝ Ապարան-Լուսագյուղ ճանապարհին։ Փառատոնի ընթացքում անցկացվեցին նաև լեռնադահուկի, բազկամարտի, պարանի ձգման, սահնակներով խաղի և այլ մարզաձևերում մրցութային և սիրողական մրցաշարեր: Միջոցառման մարզական մասը բաղկացած էր ինչպես մրցութային և սիրողական խաղերից, այնպես էլ ցուցադրական ելույթներից: MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը, ներկա գտնվելով «Ապարանյան ձմեռ» փառատոնին, ֆիքսել է մասնակիցների հույզերն ու սպորտային զգացողությունները: