Հայաստան-Թուրքիա. 1-1` առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Թուրքիայի թիմին. առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1-1:
Խաղի արդեն 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Քաբակը՝ Կամո Հովհաննիսյանի փոխանցումի հետո գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Թուրքիայի ընտրանու կազմում պատասխան գնդակը հեղինակեց Օրքուն Քյոքչուն՝ 35-րդ րոպեին տուգանայինի մատույցներից կատարած հարվածով:
Ինչպես Հայաստանի հավաքականը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը՝ տեսանյութն՝ այստեղ