Բանգլադեշի դպրոցում լավ կրթություն պիտի ապահովենք. Աղազարյան
Ինձ արդեն տևական ժամանակ անհանգստացնում է առաջին դասարանցների դպրոց գնալու հերթագրման էլեկտրոնային տարբերակը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը.
«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդպես: Որովհետև շատերն ուզում են, որ գնան Չեխովի դպրոց, իսկ ինչու, որովհետև Բանգլադեշի (հույս ունենք նկատի ունի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, այլ ոչ թե պետությունը- խմբ.) դպրոցում ենթադրաբար կրթության մակարդակը ցածր է, իսկ Չեխովի դպրոցում կրթության մակարդակը բարձր է: Դա վատ է, նենց անենք, որ Բանգլադեշի դպրոցում էլ կրթության մակարդակը բարձր լինի»,- ասաց նա:
Պատգամավորը հարց հնչեցրեց՝ մենք կրությունը դարձնում ե՞նք վիճակահանություն, մենք ի՞նչ գիտենք, թե այն երեխաները, որոնք հաջողացրին Չեխովի դպրոց գնան, դրանք այն տաղանդավոր երեխաներն են, որոնք մեր վաղվա ապագա՞ն են:
«Միգուցե Բանգադեշում մնացին էն երեխաները, որ եթե ճիշտ անեինք, ապա նրանք կլինեին ավելի տաղանդավոր և օգտակար մեր հասարակության համար: Մտածելու բան կա: Ես երկու տարի հետազոտություն եմ անում՝ դպրոցական արձակուրդների ժամանակ քաղաքում երթևեկությունը բավականին հեշտանում է: Չե՞ք նկատել հարգելի գործընկերներ: Եթե ես չեմ հասկանում էլեկտրոնային տարբերակի էությունը, եթե մեր գործընկերները հասկանում են էդ ամեն ինչը, ուրեմն թող բարի լինեն նաև դպրոցական ավտոբուսներ տրամադրեն, որ էդ էրեխեքին քաղաքի մի ծայրից տանեն մյուս ծայրը»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում