Վախեցնող ախտանշաններ, որոնք վկայում են թոքերի խնդիրների մասին

Թոքերի հիվանդությունները հեշտ է բուժել զարգացման սկզբնական փուլում, սակայն անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու դեպքում դրանք կարող են լուրջ խնդրի բերել: Goodhouse.ru-ն ներկայացրել է ախտանշաններ, որոնց դեպքում հարկավոր է դիմել բժշկական օգնության:
Այտուցներ, ցավ ոտքերում - Ոտքերի հատվածում ցավը, այտուցների առաջացումը, թուլությունը, թմրածությունը կարող են խորանիստ երակների թրոմբի հետևանք լինել, իսկ ոչ բարենպաստ ելքի դեպքում արյան մակարդուկը կարող է հասնել թոքեր՝ առաջացնելով էմբոլիա: Եթե նկատում եք այս ախտանշանները, և դրանք ուղեկցվում են շնչահեղձությամբ, կրծքավանդակի հատվածում ցավերով, շնչառության դժվարացմամբ, դիմեք մասնագետի օգնությանը:
Շնչառության դժվարացում - Սթրեսը, գրիպը, վերին շնչուղիների վարակիչ հիվանդությունները կարող են ուղեկցվել շնչառության դժվարացմամբ: Սակայն, եթե խնդիրները պահպանվում են երկար ժամանակ, ուղեկցվում ջերմության բարձրացմամբ կամ իջեցումով, հարկավոր է դիմել մասնագետի. հնարավոր է՝ պնևմոնիա է զարգացել:
Նախընտրում եք վերելակից օգտվել - Եթե աստիճաններով բարձրանալու դեպքում շնչառական լուրջ խնդիրներ եք ունենում, հարկավոր է դիմել մասնագետի: Առանց պատճառի շնչահեղձությունը թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության ամենատարածված ախտանշաններից է:
Չեք կարողանում խորը շնչել - Ասթման կարող է զարգանալ ցանկացած տարիքում, և պատճառների շարքում է նաև քրոնիկական սինուսիտը, այլ վիրուսային հիվանդություններ: Հիվանդությունը կարող է լուրջ սպառնալիք դառնալ մարդու կյանքի համար: Եթե խզզոցներ եք զգում, դժվարանում եք խորը շնչել, դիմեք մասնագետի:
Ձայնը փոխվում է - Սա ևս լուրջ ախտանշան է, որը չի կարելի անուշադրության մատնել: Ձայնի փոփոխման պատճառ կարող է դառնալ նաև մրսածությունը, սակայն, եթե խռպոտությունը պահպանվում է երկար ժամանակ, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Այս ախտանշանը ևս կարող է վկայել թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության մասին:
Ցավ ուսերում - Թոքերում զարգացող ուռուցքների որոշ տեսակներ կարող են ազդել նյարդերի վրա: Եթե մկանները վնասված չեն, առկա չեն ողնաշարի հետ կապված խնդիրներ, դիմեք մասնագետի օգնությանը:
Քաշի կորուստ - Առանց ակնհայտ պատճառի քաշի կորուստը բժշկի դիմելու լուրջ առիթ է: Սա քաղցկեղի որոշ տեսակների ամենատարածված ախտանշաններից է, կարող է նաև վկայել թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության մասին: