Թշնամին նստած է քաղաքի կենտրոնում․ Վազգեն Մանուկյան

Վերջին անգամ  այստեղ էի 1993 թվականին, երբ ՊՆ նախարար էի, ընդունում էի հաղթած զորքերը։ Հիմա մենք ունենք պատմություն և ունենք բանակ և մեր աչքի առաջ տեղահանություն և կոտորած է տեղի ունենում մեր հայրենակիցների հետ Արցախում։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

Նա հարց հնչեցրեց ո՞վ կհավատար։ 

"Էրդողանն ասում է մենք Նիկոլի հետ պայմանավորվածություններ ունենք Սյունիքի վերաբերյալ։ Պայմանավորվածությունն այն է, երբ երկու կողմն է ստանում, իսկ ի՞նչ ենք մենք ստացել՝ ոչ մի բան։ Ուրեմն Նիկոլն ա ստացել այդ պայմանավորվածությունից մի բան։ Պետք չէ հուսահատվել, լեզու կարելի է գտնել, եթե  մենք կարողանանք ապացուցենք, որ մենք ամուր ժողովուրդ ենք։ Սա քաղաքական պայքար չի, այստեղ թշնամին նստած է քաղաքի կենտրոնում»,- շեշտեց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասները` տեսանյութում