Տարվա գունեղ օրերից մեկն է՝ սեպտեմբերի 1-ը. 40 հազար երեխա առաջին անգամ գնաց դպրոց (ֆոտոշարք)

Այսօր սեպտեմբերի 1-ն է, տարվա ամենագեղեցիկ օրերից մեկը, որի խորհրդանիշը երեխաներն են:
Ահա նրանք՝ լայն ժպիտներով կամ շփոթված հայացքով, երբեմն արցունքոտ աչքերով, գունեղ ծաղկեփնջերը գրկած, ծնողների ձեռքից պինդ բռնած դեպի դպրոց շտապող: Ասել է թե՝ դեպի նոր կյանք, նոր իրողություններ:
Այս տարի Հայաստանում շուրջ 40 հազար երեխա առաջին անգամ գնում է դպրոց: Նրանք մեր ապագան են, և բոլորիս պարտքն է անել այնպես, որ այս երեխաները իրենց ապագան շարունակեն ու կառուցեն հե՛նց Հայաստանի Հանրապետությունում:
MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մանուկյանը անմահացրել է սեպտեմբերմեկյան առավոտվա գունեղ ու հուզիչ պահերը: Գտե՛ք Ձեզ ու Ձեր փոքրիկներին մեր լուսանկարներում: