Թրամփն արգելել է Ուկրաինային տրամադրել հետախուզության որոշ տվյալներ․ էլ ինչ առանցքային հայտարարություններ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առանցքային հայտարարություններ է արել Կոնգրեսում։
▪️ Բայդենի քաղաքականությունը ԱՄՆ-ում տնտեսական աղետի է հանգեցրել;
▪️Ավարտել է ԱՄՆ կառավարության կողմից քաղաքական հետապնդումները;
▪️Կատակել է, որ նույնիսկ «սարսափելի հիվանդության բուժման» իր հայտնաբերումը դեմոկրատներին չի ստիպի ժպտալ և ուրախանալ իր ձեռքբերումներով;
▪️Հայտարարել է ապրիլի 2-ից մի շարք երկրների նկատմամբ փոխադարձ տուրքեր մտցնելու մտադրության մասին;
▪️ԱՄՆ-ն ավեի քան 30 միլիոն դոլար է ծախսել Մոլդովայում ձախ գաղափարները խթանելու համար;
▪️ԱՄՆ-ը մտադիր է տեղակայել նոր «Ոսկե գմբեթ» հակահրթիռային վահան;
▪️Միացյալ Նահանգները մտադիր է վերականգնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ;
▪️Վաշինգտոնը կոչ է անում Գրենլանդիայի ժողովրդին որոշել իր ապագան ու միանալ Միացյալ Նահանգներին;
▪️Նշել է, որ հաղորդագրություն է ստացել Զելենսկիից՝ հաստատելով իր պատրաստակամությունը խաղաղության բանակցություններին;
▪️ԱՄՆ-ն «համոզիչ ազդանշաններ» է ստացել Ռուսաստանից, որ պատրաստ է խաղաղության;
▪️Երեխաների սեռափոխության արգելքը. Թրամփը կոչ է արել մշտական արգելել սեռափոխության ընթացակարգերը՝ ասելով, որ անհրաժեշտ է «վերջ տալ այն ստին, որ երեխան կարող է կալանված լինել օտար մարմնում»;
▪️Պանամայի ջրանցքի վերադարձ․ ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, աշխատանքներն այս ուղղությամբ արդեն սկսվել են;
▪️Զորքերի դուրսբերումն Աֆղանստանից. Բայդենի օրոք ԱՄՆ-ի դուրսբերումն անվանել է «երկրի պատմության մեջ ամենաամոթալի դրվագը»: Նրա խոսքով, եթե Պուտինը դա տեսներ, կասեր. «Ես նման ապաշնորհություն թույլ չէի տա»;
▪️Թրամփը քննադատել է Բայդենին այն բանի համար, որ ԱՄՆ-ն ավելի շատ ներդրումներ է կատարել պատերազմի մեջ, քան Եվրոպան, թեև այն գտնվում է մոտակայքում;
Բրիտանական լրատվամիջոցները գրել են, որ Թրամփն արգելել է Մեծ Բրիտանիային Ուկրաինային տրամադրել ԱՄՆ ռազմական հետախուզության տվյալները: