Անհայտ անձը կամ անձինք կոտրել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի պատուհանները կոտրել են:
Տեղում պարզվել է, որ հունվար ամսվա ընթացքում և փետրվարի 7-ի ժամը 00։30-ից միչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կոտրել է Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: