Պարեկների մեքենայի մասնակցությամբ վթարի պատճառով Աթոյան-Էրեբունի խաչմերուկում խցանում է (լուսանկար)

Պարեկների մեքենայի մասնակցությամբ վթարի պատճառով Աթոյան-Էրեբունի խաչմերուկում խցանում է (լուսանկար)

 Քիչ առաջ ոստիկանության պարեկային ծառայությանն ամրակցված մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

MediaHub.am-ի թղթակցի փոխանցմամբ Աթոյան-Էրեբունի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել Honda մակնիշի մեքենան և ոստիկանության պարեկային ծառայության մեքենան։

Նախնական տեղեկություններով վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Վթարի պատճառով այս պահին նշված խաչմերուկում մեծ խցանում է առաջացել։