Երևանի ավագանու ընտրություններին աջակցեք նրանց, ովքեր մերժում են պոպուլիստ-կապիտուլյանտների ռեժիմին

Երևանի ավագանու ընտրություններին աջակցեք նրանց, ովքեր մերժում են պոպուլիստ-կապիտուլյանտների ռեժիմին

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․ 

«Վերջին օրերին թե լրատվամիջոցների ներկայացուցիչներից եւ թե սովորական քաղաքացիներից հարցեր են հնչում ինձ՝ Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված։

Հստակ ասեմ իմ կարծիքը.

1. Մի քվեարկեք ՔՊ-ի օգտին։

2. Մի սատարեք այն ուժերին ու թեկնածուներին,ովքեր մասնակցել են 2018-ի հեղաշրջման օպերացիային։

3. Աջակցեք նրանց,ովքեր մերժել ու մերժում են պոպուլիստ-կապիտուլյանտների ռեժիմին,ինչպես նաեւ պայքարում են,որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում»։