Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելք․ ինչո՞ւ և որքա՞ն ժամանակով

Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելք․ ինչո՞ւ և որքա՞ն ժամանակով

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում կայացրեց 6 ամսով երկարաձգել ավտոմեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը։

Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշակի բնապահպանականան խնդիր է լուծվելու․ նվազեցնել առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը, ինչպես նաև պայքարել ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառության դեմ։