Ալիևի շան տաժը

Եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ թյուրքական երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Ալիևը նաև հայտարարել է, թե «մենք հայկական կողմին առաջարկել ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը վերացնելու համար»:
Նման բան պահանջելու հնարավորություն Ալիևին ընձեռել է հենց Նիկոլ Փաշինյանն՝ առավելագույնս նպաստելով այն վտանգավոր ստատուս-քվոյին, երբ բանակցություններում միջնորդներ չկան:
Կապիտուլյացիայի կանոնը հենց սա էլ հուշում է, որ պետք է կատարվեն հակառակորդի բոլոր պայմանները, եթե նույնիսկ դրա դիմաց չեն ստացել խաղաղության պայմանագիր կամ խաղաղության մինիմալ երաշխիքներ:
Մյուս կողմից, Ալիևը լուծում է գործնական երկու խնդիր:
Նախ, ձգտելով ՄԽ վերացմանը՝ ջնջում է հայ-ադրբեջանական հարաբերությունների այսպես կոչված «ղարաբաղյան քեյսը»՝ լեգիտիմացնելով Արցախի կլանումը:
Երկրորդ, փորձում է ֆորմալիզացնել առանց միջնորդների բանակցությունները՝ ուժային դիսբալանսը որպես զենք օգտագործելով Երևանին միակողմանի զիջումների հակելու համար:
Պաշտոնական Երևանը դեռ լռում է...
Վահրամ Բագրատյան