Արցախը հարվածի տակ է․ ՀՀ իշխանությունը փախչում է բոլոր խնդիրներից․ Տիգրան Աբրահամյան

Արցախը հարվածի տակ է․ ՀՀ իշխանությունը փախչում է բոլոր խնդիրներից․ Տիգրան Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը չի ուզում հնչեցնել հայտարարություններ, որոնք կարող է որևէ ձևով վնասել Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանի համար շատ ավելի կարևոր է, որ ինքը Ադրբեջանի ղեկավարին չնեղացնի, իրերն իրենց անունով չկոչի, քան ապահովի արցախցիների անվտանգությունը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Արցախի խնդրահարույց հարցերի մասին։

Աբրահամյանը նշեց այն համայնքները, որտեղ հակառակորդը սադրանքների է դիմում։ «Արցախը հարվածի տակ է և Հայաստանի իշխանությունը փախուստի է դիմում բոլոր խնդիրներից և նույնիսկ քաղաքական գնահատական չի հնչեցնում»։

Աբրահամյանի խոսքով՝ այս իշխանությունը պարզապես 100 հազարից ավելի հայրենակիցների ճակատագիր թողել է բախտի քմահաճույքին։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան