ԱՊՀ երկրների ղեկավարները որոշել են հիմնել մեդալ «Խաղաղության ամրապնդման բնագավառում ավանդի համար»

ԱՊՀ երկրների ղեկավարները Բիշքեկում կայացած գագաթնաժողովում որոշել են հիմնել մեդալ «Խաղաղության ամրապնդման բնագավառում ավանդի համար»։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այս միասնական միջպետական պարգևով կնշվի Համագործակցության երկրների, ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիների ավանդը խաղաղության ամրապնդման գործում։
Պարգևը կդառնա միասնական միջպետական պատվանշան, որը կարտացոլի Համագործակցության պետությունների քաղաքացիների, ինչպես նաև այլ պետությունների ներկայացուցիչների հատուկ անձնական վաստակի ճանաչումը խաղաղության ամրապնդման և միջազգային անվտանգության պահպանման բնագավառում», - ասված է հայտարարության մեջ: