Հայաստանի իշխանությունը նպաստեց ադրբեջանական ագրեսիայի համար պարարտ հող նախապատրաստելուն․ Աբրահամյան

Հայաստանի իշխանությունը ոչ միայն լուրջ քայլեր չձեռնարկեց՝ կանխելու Արցախի հայաթափման, էթնիկ զտման խնդիրները, այլ նաև իր հայտարարություններով նպաստեց ադրբեջանական ագրեսիայի համար պարարտ հող նախապատրաստելուն։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշող ուժի՝ Արցախի հարցն իրենից վանելու պատրաստակամությունը, Ադրբեջանի համար հնարավորություն է ստեղծել ապօրինի անցակետ տեղակայելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։