Քարոզչամեքենայով հասկացնում են՝ Արցախում գազամատակարարման խնդիրը միայն արցախցու խնդիրն է․ Աբրահամյան (տեսանյութ)
Հայաստանի իշխանությունը պատկերացում չունի՝ ինչ համալիր լուծումների պետք է գնալ Արցախում գազամատակարարման դադարեցման հետևանքով սոցիալ-տնտեսական, անվտանգային խնդիրները չեզոքացնելու, մեղմելու համար։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա ընդգծեց, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ շատերը նույնիսկ ցանկություն չունեն լուծումների գնալ, փորձում են ամեն ինչ ռուսական կողմի վրա թողնել, իսկ Հայաստանի հասարակության համար «մեռցնել» հարցը։
Ըստ նրա՝ այս վարքագիծը հետագայում կարող է դրսևորվել Ադրբեջանի կողմից այլ ահաբեկչական քայլերի պարագայում ևս։ «Եթե արցախցին տեսնի, որ ՀՀ կառավարությունը միջոցառումներ է իրականացնում հումանիտար ճգնաժամը մեղմելու համար, այս ծանր իրավիճակի միջով կարող է անցնել։ Բայց տեսնում են, որ ՀՀ իշխանությունը մենակ է թողնում արցախցուն իր հոգսերի հետ, փորձում են քաղաքական քարոզչական դաշտում ներարկել, որ դա զուտ արցախցու խնդիրն է, պետք է դիմանան»,-ասաց նա։ Տիգրան Աբրահամյանը երեկ այս հարցերը բարձրաձայնել է նաև կառավարության ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ժամանակ, որոշակի պատասխաններ ստացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից։
Մանրամասները՝ տեսանյութում